Արման Թաթոյանը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ
Ազգային Ժողովում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպումներ է ունենում ԱԺ-ում: Առաջինը նա հանդիպել է Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակում:
Հիմա ՄԻՊ թեկնածուն ՀՅԴ խմբակցությունում է:
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որպես ՄԻՊ-ի թեկնածու ԱԺ լիագումար նիստում ներկայացնելու է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ով ստացել էր 7 կողմ ձայն, իսկ Զարուհի Փոստանջյանը` 5: