Հոլանդական հեռուստաընկերության պարոդիան Լուի Վան Գաալի արարքի վերաբերյալ. տեսանյութ
Հոլանդական հեռուստաընկերություններից մեկը հումորային տեսանյութ է պատրաստել «Մանչեսթեր Յունաթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գաալի արդեն հանրահայտ դարձած արարքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Արսենալի» հետ խաղի (3:2) ժամանակ Լուի Վան Գաալը մրցավարին ավելի պատկերավոր բացատրելու համար, որ «Արսենալի» խաղացողները սիմուլյացիայի են դիմում, ճարպիկ թռիչքով ինքը ընկավ գետնին` սիմուլյացիայի օրինակ ցույց տալով:



