2114 դիտում
23:40 04-03-2019
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել հոլանդական ամենահին քաղաքական ուժի ղեկավար Կես վան դեռ Ստայի հետ
Մարտի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ հոլանդական ամենահին քաղաքական ուժի՝ Պետության բարեփոխման կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեռ Ստայի (Kees van der Staaij) հետ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ փոխգործակցության ընլայնման գործում և ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերի խորացմանն ուղղված նախաձեռնությունները։
Դեսպան Բալայանը SGP ղեկավարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով ժողովրդավարական երկրների աջակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հոլանդահայ համայնքին առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում SGP ղեկավարը բարձր գնահատեց և օրինակելի հոլանդահայության ինտեգրումը Նիդերլանդների հասարակական կյանքում։
Տիգրան Բալայանը Կես վան դեռ Ստային ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը՝ շեշտելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
19:16 28-12-2018
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Նիդերլանդների նորարարության կենտրոն
Այս բաժնից
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
775 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն