ՌԴ Ստավրոպոլի երկրամասում` Բուդյոնովսկ օդանավակայանի հարևանությամբ, СУ-25 ինքնաթիռ է վթարվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռը կործանվել է ծրագրային ուսումնավարժանքային թռիչք կատարելիս: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը, ինքնաթիռի կործանման հետևանքով օդաչուն զոհվել է:
Ինքնաթիռն ընկել է ոչ մարդաշատ վայրում: Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր չկան:
Միջադեպի հանգամանքները պարզելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել ՌԴ պաշտպանության նախարարությունում: