Մեքսիկայի հարավում ինքնաթիռ է կործանվել․ կա 2 զոհ
Մեքսիկայի Չյապաս նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 2 զոհ է գրանցվել։ Վթարը տեղի է ունեցել Սիմա դե լաս Կոտորաս էկոլոգիական զբոսաշրջության կենտրոնի մոտակայքում։ Այս մասին հայտնել են տեղի ղեկավարության ներկայացուցիչները։
Ըստ քաղպաշտպանության աշխատակիցների տվյալների, վթարի արդյունքում Օկոսոկոաուտլա քաղաքի բանկիչները, որտեղ տեղակայված է տուրիստական կետրոնը, չեն տուժել։
Ոստիկանությունում ինքնաթիռի վթարի պատճառների հետ կապված հետաքննություն է ընթանում։