Լևոն Արոնյան. Ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում հավակնորդների մրցաշարից առաջ ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Սպորտ-Էքսպրես» պարբերականին:
«Շատ եմ ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ: Զգում եմ, որ ուժեղագույնն եմ: Սակայն այդ ամենը նշանակություն չունի: Կարևոր են հաղթանակները, երկար տարիների գերիշխանությունը: Իսկ ինձ մոտ այդ վերջին կտորը, չգիտես ինչու, չի ստացվում:
Այս մասին շատ դիպուկ է ասել Զիգբերտ Տարրաշը. քիչ է լավ շախմատիստ լինելը, պետք է նաև լավ շախմատ աղալ: Այդ իսկ պատճառով իմ խոսքերը հատուկ նշանակությու չունեն: Շուտով` մարտի 10-ին մեկնարկում է հավակնորդների մրցաշարը: Ահա այնտեղ էլ խաղատախտակի շուրջ պետք է ցույց տալ, թե ինչ ես քեզանից ներկայացնում:
Աշխատում եմ իմ թերությունների վրա, ցանկանում եմ միշտ ու ամենուրեք լավագույնը լինել: Ամբիցիաների պակաս չկա, սակայն վերջին հատվածը անցնելու համար պետք է հավաքվել: Պետք է շատ սիրել շախմատը, իսկ մնացածը կստացվի», ասել է Արոնյանը: