Մարիո Գյոտցեն ցանկանում է նաև Եվրոպայի չեմպիոն դառնալ
2014 թվականի աշխարհի չեմպիոն Մարիո Գյոտցեն խոսել է իր նպատակների մասին: «Բավարիա»-ի ֆուտբոլիստը, ով դարձավ 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի գլխավոր հերոսը, նշել է, որ ցանկանում է նվաճել նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
«Այն ֆուտբոլիստը, ով դարձել է աշխարհի չեմպիոն, ցանկանում է հաղթել նաև Եվրոպայի առաջնությունում: Մենք գիտենք, որ թե որքան բարդ խնդիր է դա: Բազմաթիվ եվրոպական հավաքականները դասվում են աշխարհի լավագույն թիմերին շարքին:
Մենք ցանկանում ենք կրկին հաղթել, և ընդ որում մոտիվացիայի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում»,- Գյոտցեի խոսքերը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: