Լևոն Արոնյան. Ցանկանում եմ զբոսնել Բաքվում
Հայաստանի առաջատար գրոմայստերները արդեն ժամանել են Բաքու՝ մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը: Այսօր կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը նշել է, որ մրցաշարը բավական ուժեղ և բարդ է լինելու:
«Ցանկանում եմ հնարավորինս հաջող հանդես գալ: Սակայն մրցակիցները չափազանց ուժեղ են: Կարող եմ ընդգծել ադրբեջանցի շախմատիստներ Թեյմուր Ռաջաբովին և Շահրիյան Մամեդյարովին:
Ինձ շատ են պատմել Բաքվի մասին: Հնարավորության դեպքում, մրցաշարի վերջում կցանկանայի զբոսնել քաղաքում» ասել է Արոնյանը:
Նշենք, որ Աշխարհի Գավաթի խաղարկության առաջին փուլում Լևոն Արոնյանի մրցակից կլինի ՖԻԴԵ-ի դասակարգման 120-րդ շախմատիստ Միխայել Վայդենկելերը (Լյուքսեմբուրգ):
44-րդ համար Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Մատեուշ Բարտելը (Լեհաստան, 85), 101-րդ համար Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցն է Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան, 28), 82-րդ համար Հրանտ Մելքումյանի մրցակիցը՝ Գատա Կամսկին (ԱՄՆ, 47):
Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,6 միլիոն դոլար: