211652_close_icon
views-count2489 դիտում article-date 09:33 28-02-2016

Վորկուտա քաղաքի «Սևեռնայա» հանքավայրում կրկին պայթյուն է տեղի ունեցել. կա 6 զոհ, որոնցից 5-ը` փրկարար

Ռուսաստանի Վորկուտա քաղաքի «Սևեռնայա» հանաքավայրում կրկին պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Պայթյունի հետևանքով զոհվել են փետրվարի 26-ին տեղի ունեցած պայթյունից հետո որոնողական աշխատանքներ տանող 5 փրկարար և հանքավայրի 1 աշխատակից: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, Ռուսաստանի Վորկուտա քաղաքի «Սևեռնայա» կոչվող հանքավայրում 780 մետր խորության վրա պայթյուն էր տեղի ունեցել, այդ պահին հանքի ներսում եղել էր 110 մարդ։ Առաջին ժամերին հնարավոր է եղել դուրս բերել 81 մարդու, 4 մարդ զոհվել էր ,իսկ 26-ի ճակատագիրն անհայտ է մնում:

Նմանատիպ նյութեր