ՌԴ Կոմի հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել` «Սևեռնայա» հանքավայրում տեղի ունեցած պայթյունից հետո
ՌԴ Կոմի հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել` «Սևեռնայա» հանքավայրում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հայտնում է RBC-ն:
Այդ օրերին դադարեցվելու են ժամանցային միջոցառումներն ու նման հաղորդումների հեռարձակումը:
ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը հանքի պայթյունից հետո արգելափակված 26 հանքափորներին զոհված է համարել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Վորկուտա քաղաքի «Սևեռնայա» հանաքավայրում այսօր` փետրվարի 28-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/28/78227/]կրկին պայթյուն[/url] էր որոտացել: Պայթյունի հետևանքով զոհվել են փետրվարի 26-ին տեղի ունեցած պայթյունից հետո որոնողական աշխատանքներ տանող 5 փրկարար և հանքավայրի 1 աշխատակից:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 26-ին, Ռուսաստանի Վորկուտա քաղաքի «Սևեռնայա» կոչվող հանքավայրում 780 մետր խորության վրա պայթյուն էր տեղի ունեցել: Այդ պահին հանքի ներսում եղել էր 110 մարդ։ Առաջին ժամերին հնարավոր է եղել դուրս բերել 81 մարդու, 4 մարդ զոհվել էր, իսկ 26-ի ճակատագիրն անհայտ էր մնում: