3261 դիտում
17:41 27-02-2016
Վարչապետը ծանոթացել է Դավիթաշեն վարչական շրջանում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և համալիրում նախատեսվող պայմաններին ու հնարավորություններին:
Ներդրումային ծրագրի ղեկավար Արմենուհի Գևորգյանը նշել է, որ համալիրը հագեցած է լինելու մարզական և առողջարանային տեխնիկակական նորագույն միջոցներով:
Կառուցվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան 50 մետր երկարությամբ և 25 մետր լայնությամբ ժամանակակից լողավազան:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է 17 մլն դոլարին համարժեք դրամ, արդյունքում ստեղծվելու է 150 նոր աշխատատեղ: Նախատեսվում է մարզաառողջարանային համալիրը շահագործման հանձնել ընթացիկ տարվա ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
21:19 27-09-2014
Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին