3134 դիտում
13:04 09-07-2016
Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում, ծանոթացել «Երևան Ջուր» ընկերության իրականացրած ջրամատակարարման ծրագրի ընթացքին.լուսանկարներ
Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանում «Երևան Ջուր» ընկերության կողմից իրականացվող ջրամատակարարման ծրագրի ընթացքին:
Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ ընթացիկ տարում կիրականացվի Ավանի 14 փողոցի նրբանցքների և Ավանի 5-րդ փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա ապահովելու անխափան ջրամատակարարում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների համար ապահովվի անխափան և որակյալ ջրամատակարարում:
«Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցությունն իսկապես հաջողված է, ինչի արդյունքում մայրաքաղաքում կյանքի են կոչվում ջրամատակարարման բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր, և կարող ենք վստահաբար ասել, որ ջրամատակարարման ոլորտում կտրուկ դրական աճ ունենք: Որպես կարևոր խնդիր՝ առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ջրի կորուստների վերացմանը, որի ուղղությամբ վերջին տարիներին տարբեր վարչական շրջանների մասնավոր տնատիրություններում, որտեղ ջրի մեծ կորուստներ կային, ընկերությունը սկսեց ծրագիր իրականացնել: Ավան վարչական շրջանում ընթացող աշխատանքները ևս դրան են ուղղված և մեծ աշխատանք է կատարվում: Համոզված եմ, որ հետևողական այս քայլերի արդյունքում մի քանի տարի անց մայրաքաղաքում լիարժեք կապահովվի 24-ժամյա որակյալ ջրամատակարարում»,- ընդգծել է քաղաքապետը:
Առանձնակի կարևորելով ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքների իրականացումը՝ բնակիչները նշել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր, առավել ևս, որ տարիներ շարունակ զրկված են եղել ամենօրյա ջրամատակարարում ունենալուց, իսկ քայքայված խողովակների պատճառով էլ ջուրը հաճախ լցվել է բնակարաններ:
Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ մարզական օջախը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և ծրագրի ավարտից հետո կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ լիարժեք մարզումներ իրականացնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարին և մյուս պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է լինել հետևողական քաղաքային տնտեսության տաբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի հանդեպ և աշխատանքների ընթացքում հաշվի առնել բնակիչների դիտարկումներն ու առաջարկները:
Երևանի քաղաքապետը հանդիպել է նաև Ավան վարչական շրջանի մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում նրանց առաքելությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նախ և առաջ հենց մանկավարժների սրտացավ աշխատանքի շնորհիվ է ձևավորվում վաղվա հայրենասեր ու հայրենապաշտ քաղաքացին և համոզմունք է հայտնել, որ կրթության ոլորտի նվիրյալներն այսուհետ ևս նույն ջանասիրությամբ կշարունակեն իրենց շնորհակալ գործը: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ մանկավարժներն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ միշտ էլ պատվախնդրորեն են մոտեցել աշխատանքին ու այսուհետ ևս պատվով շարունակելու են իրականացնել իրենց պատասխանատու առաքելությունը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1332 դիտում
15:57 22-07-2014
Տարոն Մարգարյանը ծանոթացել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի ընթացքին
944 դիտում
14:43 19-11-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»