Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնագիրը
Սիրիայում կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև երկար սպասված հրադադարն ուժի մեջ է մտել, հայտնում է BBC-ն:
Հրադադարը պաշտոնապես հայտարարվել է Դամասկոսի ժամանակով այսօր ուղիղ կեսգիշերին: Հիշեցնենք, որ աս մեծ հնարավորությունը ընձեռնվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման մարտական գործողությունները դադարեցնելու մասին համատեղ հայտարարությամբ հանդես եկան:
Հրադադարը չի վերաբերվում «Իսլամական պետություն» և «Ջուբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին և նրանց դեմ պայքարը շարունակվելու է: