Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները վերջին 20 տարիներում ամենակոշտն են լինելու. Ս. Փաուեր
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ կլինեն վերջին 20 տարիների ընթացքում կիրառված ամենակոշտ պատժամիջոցները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, հայտնում է Tass-ը:
Վերջինս էլ ՄԱԿ ԱԽ փակ նիստում ներկայացրել էր իր մշակած նախագիծը: Նրա խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային Կորեայի կողմից ստացվող բոլոր սպառնալիքները ենթարկվելու են պարտադիր ստուգման: Բացի այդ, ՄԱԿ ԱԽ-ն առաջին անգամ կկիրառի սեկտորային պատժամիջոցներ՝ սահմանափակելով, իսկ առանձին դեպքերում՝ արգելելով ածխի, երկաթի, տիտանի, արժեքավոր մետաղների ներկրումը, ինչպես նաև հրթիռային վառելիի մատակարարումը:
Բանաձևը նաև ընդլայնում է ֆինանսական արգելանքները բանկերի նկատմամբ: Վերջինս նշել է, որ այդ քայլերը պատժելու համար չեն, այլ պարտադրելու՝ հրաժարվելու հրթիռային ու միջուկային ծրագրից, ինչպես նաև բանակցային գործընթացին վերադառնալու: