Մարտի 1-ին ՄԱԿ ԱԽ-ում կորոշվեն Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մարտի 1-ին քվեարկության կդրվի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նախագիծը: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչները, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համատեղ քննարկել են սահմանվելիք պատժամիջոցները: Իսկ ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը ընդգծել էր, որ մշակված պատժամիջոցները վերջին 20 տարիների ամենախիստ պատժամիջոցներն են լինելու:
Հիշեցնենք, որ հունվարին հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել, ինչպես նաև 4-րդ միջուկային փորձարկումն իրականացրել: