1923 դիտում
10:23 26-02-2016
Ո՞վ կանցնի խորհրդարան և ով կհայտնվի խաղից դուրս. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում առկա ներքաղաքական և տնտեսական իրողությունները հիմք տալիս են ենթադրելու, որ 2017 թվականին ՀՀԿ-ի համար վերարտադրությունը լուծելի խնդիր է, գոնե առայժմ: Մեծ հաշվով, գործընթացների խորքային դիտարկումն ու մի շարք էական հանգամանքներ վկայում են, որ 2017 թվականի խորհրդարանը ըստ էության հանդիսանալու է անցումային խորհրդարան:
Բանն այն է, որ իրադարձությունների «կիզակետը» 2018 թվականն է, երբ Սերժ Սարգսյանը կդադարեցնի իր նախագահական լիազորությունները, և Հայաստանում ընդհանրապես կլուծարվի նախագահական առաջնային մանդատը: Դրանից հետո Հայաստանում ստեղծվելու է լիովին նոր իրավիճակ՝ անկախ այն բանից, թե ինչ կանի Սերժ Սարգսյանը՝ կմնա վարչապետի պաշտոնում, թե կհեռանա կառավարման համակարգից: Բայց մինչ այդ նա էական դեր է ունենալու 2017-ի խորհրդարանի հարցում: Այդ խորհրդարանի ձևավորումը եթե ոչ ամբողջությամբ կամ մեծ մասով, ապա զգալի և շոշափելի մասով իրականացվելու է Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, նրա ազդեցությամբ՝ այն պարզ պատճառով, որ նա ներկայումս զբաղեցնում է նախագահական առաջնային մանդատը՝ դրա բոլոր իշխանական լիազորություններով և ազդեցությամբ:
Այսպիսով, 2017-ին ձևավորվելիք խորհրդարանը 2018-ին արդեն կարող է, ըստ էության, կորցնել իր՝ այսպես ասած արդիականությունը կամ կենսունակությունը, քանի որ իշխանական կարևոր մի օղակ հայտնվում է խաղից դուրս: Միաժամանակ, կարող է խաղից դուրս հայտնվել նաև Սերժ Սարգսյանը: Սակայն անգամ եթե նա մնում է վարչապետ, միևնույն է, առաջանում է արդեն նոր իրավիճակում սեփական իշխանության պլանավորման և ձեւավորման խնդիր: Իսկ այդ խնդիրը կարող է լուծվել արդեն 2022 թվականի ընտրության միջոցով:
Սերժ Սարգսյանի համար 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները անցումային մի փուլ են, որի գլխավոր նպատակը 2018-ից հետո սեփական անելիքների հարցը ճշգրտելն ու հստակեցնելն է: Դրա համար Սերժ Սարգսյանին ներկայումս պետք է որոշակիորեն ավելի լայն հենարան, քան միայն ՀՀԿ-ն է: Բայց այդ հենարանը Սարգսյանն անկասկած դիտարկում է որպես ժամանակավոր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4351 դիտում
10:17 03-06-2017
Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի․ Պավել Ֆելգենհաուեր․ «Ժամանակ»
2729 դիտում
10:09 22-03-2016
Ռուսները դուրս են մնում խաղից, Ադրբեջանն էլ փորձում է դուրս թռչել այրվող գնացքից. «168 ժամ»
3477 դիտում
10:13 09-02-2017
Բազմասեր Առաքելյանը մնում է խաղից դուրս, սակայն չի հանձնվում. «Ժամանակ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան