Ընդդիմության կոչով ժողովուրդը հիմա փողոց դուրս չի գա, կհայտնվի անսպասելի նոր առաջնորդ, որը կվերցնի ալիքը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Tert.am
Ընդդիմության կոչով ժողովուրդը հիմա փողոց դուրս չի գա, կհայտնվի անսպասելի նոր առաջնորդ, որը կվերցնի ալիքը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ընդդիմության առաջնորդներից ոչ մեկի ասելով ժողովուրդը հիմա փողոց դուրս չի գա։ Հազար, երկու հազար հոգի կարող է դուրս գալ, բայց 20 հազար դուրս չի գա։ Պատճառը հիասթափություններն են, վախերն են։
Ժողովրդի մեջ ատելություն է առաջանում իշխանության և ընդդիմության նկատմամբ։ Սա կարող է նոր, երկուսին էլ մերժող, շարժման հիմք դառնալ։ Նոր առաջնորդներ պետք է հայտնվեն, հայտնվելու է անսպասելի մեկը, որը կվերցնի պայքարի ալիքը»,- նշել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ի տեսանյութում․