211652_close_icon
views-count24404 դիտում article-date 16:28 25-02-2016

Հրաչյա Հարությունյանին բանտում ստորացնում են, վերաբերվում անասունի նման. նաև գումարային պահանջ են ներկայացրել

Հրաչյա Հարությունյանին առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում եւ ստորացնում են եւ վերաբերվում, ինչպես անասունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Հրաչյան երեկ է զանգ տվել եւ այդ մասին հայտնել իրեն: Բացի այդ, բանտի աշխատակիցներից մեկը, ով հայտնել է, թե վթարից տուժածներից մեկը իր ծանոթն է, Հ. Հարությունյանի առաջ 1 միլիոն 200 հազար գումարի պահանջ է դրել: Նաեւ առողջական խնդիրներ ունի: «Ողնաշարի հետ կաված խնդիր ունի չի, կարողանում տեղաշարժվել, զանգ էր տվել ինձ, որ այդ թղթերը ուղարկեմ բանտապետին ու այդ մասին հայտնեց: Ասաց, որ նաեւ այդքան գումարի պահանջ են դրել: Այնինչ, Արա Աբրահամյանը բոլոր տուժածներին 2 միլիոնի չափով գումար է տվել: Հրաչյան նաեւ ասաց, որ իրեն չեն ծեծում, բայց անընդհատ նեղում են եւ ստորացնում»,- ասաց Վ. Մարտիրոսյանը: Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ նշեց, որ գնալու է Արդարադատության նախարոություն և դիմում գրի, որպեսզի ուղարկեն ՌԴ դեսպանատուն եւ այնտեղից պարզաբանում տան, թե ինչ է կատարվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի և 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ նրա վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել էր երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր