211652_close_icon
views-count12948 դիտում article-date 16:08 27-02-2016

Ի՞նչ է փոխվել Հրաչյա Հարությունյանի հեռախոսազանգից հետո, երբ հայտնել է, որ իրեն ստորացնում են եւ վերաբերվում անասունի նման

Հրաչյա Հարությունյանի հարազատները դիմում են ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ գրություն է ուղարկվել Մոսկվայի դեսպանատուն՝ պարզաբանում տալու համար, թե ինչու են ճնշումներ գործադրվում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ փեսան վերջին անգամ զանգել է այն ժամանակ, երբ հայտնել է, որ իրեն ճնշում են, ստորացնում: «Հիմա անհամբեր սպասում ենք նրա զանգին: Մենք էլ անորոշության մեջ ենք»,- ավելացրեց Վ. Մարտիրոսյանը: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Հ. Հարությունյանին առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում եւ ստորացնում են եւ վերաբերվում, ինչպես անասունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հ. Հարությունյանի աները՝ ավելացնելով, որ Հրաչյան է զանգ տվել եւ այդ մասին հայտնել իրեն: Բացի այդ, բանտի աշխատակիցներից մեկը, ով հայտնել էր, թե վթարից տուժածներից մեկը իր ծանոթն է, Հ. Հարությունյանի առաջ 1 միլիոն 200 հազար գումարի պահանջ էր դրել: Նաեւ առողջական խնդիրներ ունի: «Ողնաշարի հետ կաված խնդիր ունի չի, կարողանում տեղաշարժվել, զանգ էր տվել ինձ, որ այդ թղթերը ուղարկեմ բանտապետին ու այդ մասին հայտնեց: Ասաց, որ նաեւ այդքան գումարի պահանջ են դրել: Այնինչ, Արա Աբրահամյանը բոլոր տուժածներին 2 միլիոնի չափով գումար է տվել: Հրաչյան նաեւ ասց, որ իրեն չեն ծեծում, բայց անընդհատ նեղում են եւ ստորացնում»,- ասել էր Վ. Մարտիրոսյանը: Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ նշել էր, որ գնալու է Արդարադատության նախարոություն և դիմում գրի, որպեսզի ուղարկեն ՌԴ դեսպանատուն եւ այնտեղից պարզաբանում տան, թե ինչ է կատարվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի և 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ նրա վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել էր երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր