211652_close_icon
views-count2590 դիտում article-date 16:10 25-02-2016

Արցախյան պատերազմի մահապարտների ջոկատում զոհված Մհեր Հարությունյանի որդին այսօր ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1975 թվականին ծնված Հարություն Հարությունյանի մայրը՝ Նախշուն Ասատրյանը, դիմում է հանրության աջակցությանը: 2015 թվականի հոկտեմբերին Հարությունը կտրուկ վատացել է, շտապօգնության մեքենայով նրան հիվանդանոց են հասցրել, և նրա կյանքը հաջողվել է փրկել մեծ դժվարությամբ: Նրա երիկամներում ախտորոշվել է խրոնիկական գլոմերոնեֆրիտ, հիպերտոնիա, երկրորդային անեմիա, հեմոդիալիզ, էքսուրատիվ պլևրիտ, քթային արյունահոսություն: Այժմ հիվանդր գտնվում է դիսպանսեր հսկողության տակ և շաբաթական երեք անգամ Էրեբունի ԲԿ -ում ստանում է դիալիզ: Քանի որ երիկամների ֆունկցիան ախտահարված է, օրգանիզմում առկա է ազոտի ավելցուկ և արյան բարձր ճնշում, նա չի կարողանում աշխատել: Երիտասարդը զոհված մահապարտ ազատամարտիկ Մհեր Հարությունյանի որդին է, մայրը մանկավարժ, ինքն էլ մասնագիտությամբ իրավաբան, սակայն հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել: Ապրում են վարձով և չունեն ոչ մի հնարավորություն լիարժեք բուժում ստանալու համար: Հարությունը Գերմանիայից ստացել հրավեր հիվանդության հետազոտության և բուժման համար, որի նպատակով անհրաժեշտ է 7000 Եվրո: Արարատբանկում և Արցախբանկում Հարություն Հարությունյանի անունով բացվել են հաշվեհամարներ: Ցանկացողները կարող են իրենց ներդրումները կատարել [b]Արարատում՝ 1510028841620100 ՀՀ դրամ: Արցախբանկում՝ 22314001226902 ԱՄՆ դոլար (SWIFT:ARTSAM22):[/b] Նախշուն Ասատրյանի հեռախոսահամարերն են՝ [b]+37441 12 00 75, +37493 18 00 59:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր