211652_close_icon
views-count7202 դիտում article-date 16:35 10-03-2016

5-րդ հարկից ընկած 29-ամյա կինը հրաշքով կենդանի է մնացել, սակայն այսօր վիրահատվելու հարցում ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շուշանիկ Մարտիրոսյանը ծնվել է 1987 թվականին: Մայրիկի և որդու հետ միասին ապրում են Արտաշատ քաղաքում: 2015 թվականի հուվարի 2-ին սեղանի ծածկոցը պատշգամբից թափ տալիս, 5-րդ հարկից վայր է ընկել ճնշման անկման հետևանքով: Էրեբունի ԲԿ-ում աղջկա կյանքը կարողացել են փրկել: Կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, հիմնականում բազմաթիվ կոտրվածքներ ստացվել էին դեմքի ու գլխի շրջանում: Սպասվում է դեմքի հերթական վիրահատությունը, որպեսզի բժիշկները կարողանան կարգավորել նաև աղջկա ձախ աչքի տեսողությունը, ինչպես նաև ոտքի վիրահատություն, որ Շուշանիկը կարողանա լիարժեք քայլել: Այժմ նա շատ դանդաղ է քայլում ում և դժվարությամբ է խոսում: Շուշանիկը միայնակ մայր է, իսկ իր մայրը նույնպես հիվանդ է, տառապում է շաքարային դիաբեդով և ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Շուշանիկի մայրիկի՝տիկին Վարսենիկի հեռախոսահամարն է՝ +37498 17 99 92: Ովքեր կցանկանան օգնել Շուշանիկ Մարտիրոսյանին, նրա անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ. 16056017238100 ՀՀ դրամ; 16056017238101 ԱՄՆ դոլար; 16056017238102 Եվրո; 16056017238103 ՌԴ ռուբլի: SWIFT:ARMJAM 22
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր