1191 դիտում
15:44 25-02-2016
Ապօրինի ռազմամթերք պահելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայող Կ. Հ.-ի զեկուցագրի ուսումնասիրությամբ պազվել է, որ ինքը 2016թ. հունվարի 18-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակիցների հետ այցելել է Աշտարակ քաղաքի բնակիչ Սարգիս Մ.-ի տուն՝ վերջինիս պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով: Ստուգմամբ մետաղյա պահարանից հայտնաբերվել է թվով 6 հատ փամփուշտներ, ինչպես նաև 1 հատ 16մմ տրամաչափի որսորդական հրացան՝ առանց փաստաթղթերի:
Սարգիս Մ.-ն այդ կապակցությամբ հայտնել է, որ ինքը հայտնաբերված փամփուշտները ձեռք է բերել որսորդական խանութից, իսկ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:
Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Սարգիս Մ.-ի մոտից վերցված հրացանն ու 6 փամփուշտները ուղարկվել են փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն` հրացանը հանդիսանում է որսորդական ողորկափող հրազեն, իսկ 6 փամփուշտները մարտական են և հանդիսանում են ռազմամթերք:
Ոստիկանության հիշյալ բաժնի ավագ հետաքննիչի կողմից որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` Սարգիս Մ.-ի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Որոշման օրինականությունը ստուգող դատախազը վերացրել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ավագ հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ ու նախաքննություն կատարելու համար ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:
Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
973 դիտում
12:46 04-03-2016
Թմրամիջոցներ պահելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
2082 դիտում
15:44 29-10-2014
Քննչական բաժնի քննիչի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
1389 դիտում
11:52 08-04-2016
Օբյեկտիվ քննության նպատակով՝ ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ ՀՔԾ վարույթ
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը