211652_close_icon
views-count1815 դիտում article-date 23:51 24-02-2016

Հրաձիգները մեկնարկեցին Եվրոպայի առաջնություն

Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը: Տղամարդկանց 10 մ. վազող թիրախ վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մինասյանը խոցեց 540 միավոր և զբաղեցրեց 11-րդ տեղը: Մյուս ներկայացուցիչները՝ Շանթ Սարգսյանը՝ 13-րդն է 536 միավորով և Հովհաննես Խաչատրյանը՝ 535 միավորով 14-րդ տեղում է: Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան եռյակը վազող թիրախ տղաների վարժության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը: Պայքարին մասնակող 5 թիմերից 1677 միավորով 1-ին տեղն է գրավել Ուկրաինայի թիմը, Ռուսաստանը 1643 միավորով 2-րդ տեղում է և 1611 միավորով լավագույն եռյակը եզրափակել Հայաստանի թիմը: Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը խոցելով 348 միավոր` զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն 10 մ. օդամղիչ հրացան կրակող երիտասարդները՝ Հայկ Բաբայանը և Վրեժ Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր