Երիտասարդ հրաձիգները 2 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու մեդալ են նվաճել։
Երիտասարդ տղաների և աղջիկների պայքարում հայ հրաձիգները չեմպիոններ են դարձել 10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևում։ Տղաների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Խաչատրյանը /571 միավոր/, իսկ աղջիկների պայքարում՝ Գոհար Հարությունյանը /556 միավոր/։
Նույն վարժության մեծահասակների մրցավեճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ավելի վաղ նվաճել էր Լիլիթ Մկրտչյանը, իսկ Արուսյակ Գրիգորյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունը կավարտվի մարտի 29-ին։