Mars-ը հետ է կանչում 4 մլն սալիկ` շոկոլադի մեջ պլաստիկ հայտնաբերելու պատճառով
                        Շոկոլադե սալիկներ  արտադրող Mars Inc. ամերիկյան ընկերությունը հետ է կանչում իր արտադրանքը` Գերմանիայում շոկոլադի մեջ  պլաստիկի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է  BBC-ն:
Հայտնի է , որ  հետ կանչման են ենթարկվելու Mars, Snickers, Milky Way Minis և Milky Way Miniatures շոկոլադե սալիկները, ինչպես նաև Celebrations կոնֆետների հավաքածուն` 2016-հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը պիտանելիության ժամկետով:
Ընկերությունից հայտնել են, որ  պլաստիկի հետքեր են հայտնաբերվել արտադրանքներից մեկում միայն, սակայն հետ կկանչվեն  4 մլն շոկոլադե սալիկներ` Իսպանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Իտալիայից:
Նշենք, որ Գերմանիայի Mars մասնաճյուղը օրական 10 մլն շոկոլադե սալիկ է արտադրում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

