Գերմանիայում աղջիկը լճում ոսկյա սալիկ է գտել
                        Գերմանական Բավարիայում գտնվող Քյոնիգսզե լճում լողանալիս մի աղջիկ մոտ երկու մետր խորության վրա գտել է կես կիլոգրամանոց ոսկյա սալիկ, որի արժեքը 15 հազար եվրո է: 
Ոստիկանությունը փորձում է պարզել ոսկու ծագումը եւ գտնել սեփականատիրոջը: Ոստիկան-ջրասուզակներն արդեն հետազոտել են լճի հատակը, բայց այլ բան չեն գտել: Կարծիք է շրջանառվում, որ այն պատկանել է նացիստներին, ինչը ոստիկանությունում հերքել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

