Գվատեմալայում հայտնաբերվել է քարե սալիկ՝ մայաների արքայի մասին գրություններով
Գվատեմալայում գտնված քարե սալիկը պատմում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ մայաների արքա Էլ-Աչիոտալեի կառավարման մասին: Նա թագավորել է 1600 տարի առաջ՝ համանուն քաղաքում:
Հնագետները տաճարում պեղված գտածոն թվագրել են V-րդ դարով: Սալիկի մի կողմում փորագրված է արքայի գլուխը, մյուսում՝ հիերոգլիֆները պատմում են նրա 40-ամյա կառավարման մասին:
Քարե սալիկը գտնվել է պատահաբար բացված գաղտնարանում: Այն այնքան փոքր է, որ հնագետներն այնտեղ մտնում են կքանստած: