«Ռեալը» մտածում է Բեյլին վաճառելու մասին` վնասվածքների պատճառներով
Մադրիդի «Ռեալը» մտածում է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին վաճառելու մասին, քանի որ վերջինս հաճախ է վնասվածք ստանում ու ապաքինմանը երկարատև ժամանակ հատկացնում:
Այս մրցաշրջանում Բեյլը խաղադաշտում անցկացրել է խաղային ժամանակի ընդամենը 44%-ը (1265 րոպե` 2880-ից) և ակումբում մտահոգված են, որ նա կարող է կրկնել հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենի ճակատագիրը:
«Տոտենհեմից» 100,7 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելու պահից (գումարած տարեկան 18 մլն եվրո աշխատավարձը), Բեյլի յուրաքանչյուր խաղը «Ռեալի» վրա 750 հազ. եվրո է նստում:
2013 թվականից Բեյլը խաղադաշտում հնարավոր 13590 րոպեներից անցկացրել է 8620-ը, այսինքն` խաղային ժամանակի 63%-ը: Նախորդ մրցաշրջանում Բեյլը խաղադաշտում անցկացրել է 76%-ը, իսկ մեկնարկային մրցաշրջանում` 61%-ը:


