211652_close_icon
views-count22132 դիտում article-date 21:57 23-02-2016

«Պապայիս եմ ուզում». 4 երեխաները մնացել են առանց ծնողների խնամքի. Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան «Դրան մի ասեք մամա, էլի»,- այսպես է 17-ամյա Տաթևիկը պատասխանում մոր մասին հարցերին: Տաթևիկին մայրը լքել է, երբ երեխան վեց ամսական էր, քույրն ու զույգ եղբայրները` համեմատաբար մեծ: Կինն ասել է` ծանր երազ էր ամուսնությունը և լքել մանկահասակ երեխաներին ու ամունուն, նախընտրել կյանքը` ազատ ու առանց կապանքների: Վեց ամսականից հոր գրկում, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի ծայրամասի փոքրիկ տնակում, նրա խնամքի տակ մեծացած, նրա հոգատարությամբ ապրող դեռատի աղջնակը երկու ամիս է՝ քնում-արթնանում է առանց հոր: Ասում է՝ էլ չի կարողանում, գիշերներն անքուն է լուսացնում, ամեն շշուկից վեր է թռչում, փնտրում իր պաշտպանին: Բայց նա չկա: «Կանչում եմ պապա, բայց պապաս չի գալիս»,- արցունքն աչքերին ասում է աղջիկը: Նա հուզական ծանր վիճակում դպրոց չի հաճախում, ասում է՝ չի կարողանում կարդալ, գրել. «Պապաս ստեղ չի, չեմ կարում ոչ մի բան անեմ»: Մի քանի ամիս դատավարությունից հետո Դավիթ Մնացականյանին դեկտեմբերին կալանավորել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, երբ դատավոր Վահե Խալաթյանը մեղադրական դատավճիռ է կայացրել՝ դատապարտելով չորս տարի ազատազրկման: Մանրամասներն` [url=http://www.panorama.am/am/news/2016/02/23/երեխաներ-առանց-ծնողներ/1533294]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր