211652_close_icon
views-count77662 դիտում article-date 20:33 24-02-2016

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին օգնության ձեռք մեկնեցին բարեգութ մարդիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` փետրվարի 23-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Panorama.am մեր գործընկերների պատրաստած հոդվածն էր հրապաարակել, որտեղ նշվում էր, թե [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/23/77858/]ինչպես են 4 երեխաները մնացել առանց ծնողների[/url]: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել Երևանում գործող մի կազմակերպության աշխատանքային կոլեկտիվի անդամներ, ովքեր ցանկություն հայտնեցին իրենց օգնությունը փոխանցել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքին: Նրանք այսօր այցելեցին Նալբանդյան գյուղ և ընտանիքի անդամներին փոխանցեցին սննդամթերք, վառարան, լինոլեում, ինչպես նաև փոքրիկ դրամական օգնություն: Երեխաները իրենց շնորհակալությունն են հայտնում անծանոթ բարեգործներին, իսկ վերջիններս էլ երկար ժամանակ համոզում էին, որպեսզի իրենց կատարած Աստվածահաճո քայլը չլուսաբանվի, ասելով, թե` հրապարակումը կարդալուց հետո չէինք կարող անտարբեր անցնել այս ընտանիքի կողքով և ցանկացել ենք մեր փոքրիկ օգնությամբ ձեռք մեկնել այս ընտանիքին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կրկին խնդրում է բարեգութ մարդկանց, որ հնարավորության սահմաններում դեռևս չխորտակվող այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն, ովքեր գիշերում են սառած հատակին, երբեմն ներքնակները փոխեփոխ անելով, իսկ վերմակների և անկողնային պարագաների մասին խոսելն ավելորդ է: Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր