Առանց ծնողական խնամքի մնացած արցախցի երեխաները ՀՀ-ում խնամակալ կունենան
ԼՂ-ից բռնի տեղահանված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ այն համայնքը, որում նրանք տեղակայվել են, իր լիազորությունների շրջանակում խնամակալ, կամ հոգաբարձու կնշանակի։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի»-ի ճեպազրույցի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկալ Տաթևիկ Ստեփանյանը։
Փոխնախարարը շեշտեց, որ արդեն կան նման դեպքեր։
Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ ԼՂ–ից բռնագաղթած 83 տարեց էլ բնակվում է սոցապնախարարության 6 խնամքի հաստատությունում։
«Նրանցից 17-ը դեռ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել։ Տարեցիներից 50-ը միայնակ են, նրանք կշարունակեն խնամք ստանալ մեր հաստատություններում»,- հավելեց նա։