1649 դիտում
18:52 23-02-2016
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի պլանավորած Հայաստանում իրավունքի գերակայության և արդարադատության ոլորտում իրականացվող օժանդակության ծրագրերի կարիքների գնահատման խմբին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քրեական արդարադատության ոլորտի զարգացումները, ձեռքբերումներն ու խնդիրները:
Է. Բաբայանը կարևորել է համագործակցությունը, փորձի փոխանակումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ քննարկումները, ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Գլխավոր դատախազության գործունեության առաջնահերթություններից:
Գլխավոր դատախազի տեղակալը, հիշեցնելով ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը, որի ընթացքում երկրի ղեկավարը կարևորել է կուռուպցիայի դեմ շարունակական պայքարը, ընդգծել է, որ այդ առումով չափազանց կարևոր է միջազգային գործընկերների հետ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի համալրումը:
ԱՄՆ պետքարտուղարության գնահատման խմբի անդամներ Ջ. Կուրոդան և Ռ. Մանսուրին պատրաստակամություն են հայտնել աջակցել փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը: Քննարկվել է նաև ՀՀ և ԱՄՆ արդարադատության համակարգի տարբեր կառույցների հետ համատեղ աշխատանքի, համագործակցության ռազմավարության մշակմանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Նմանատիպ նյութեր
1007 դիտում
19:43 13-04-2015
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
1383 դիտում
20:21 29-09-2015
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
1572 դիտում
17:30 10-02-2016
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում` Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետների հետ
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան