1010 դիտում
19:43 13-04-2015
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով հայազգի դատավոր Արիս Պապիկյանին` ով Կանադայում ազգությամբ հայ միակ դատավորն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ իրավական համակարգին և Կանադայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին, Ա. Պապակիյանը նշել է, որ կանադահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հայրենիքին և հատկապես Ցեղասպանությանը վերաբերող հարցերում:
Երկուստեք կարևորվել է համագործակցությունը թե՛ երկու երկրների միջև իրավական ոլորտում հարաբերությունների ամրապնդման, թե՛ Ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացի շրջանակներում: Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով դատավոր Ա. Պապիկյանի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը անդրադարձել է նաև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը:
ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է իրավական ոլորտում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման առաջարկը, իսկ դատավոր Ա. Պապիկյանը պատրաստակամություն է հայտնել անելու հնարավորը` երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցության ընդլայնման և Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար:
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
20:21 29-09-2015
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
1572 դիտում
17:30 10-02-2016
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում` Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետների հետ
1649 դիտում
18:52 23-02-2016
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
Այս բաժնից
1702 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1543 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան