1572 դիտում
17:30 10-02-2016
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում` Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետների հետ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է արդարադատության ոլորտի ուսումնասիրության համար Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետներին: Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկը և խմբի ղեկավար Է. Սվանիձեն ներկայացրել են փետրվարին մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներն ու անելիքները: «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը Հայաստանում արդարադատության ոլորտի ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքները կշարունակի մինչև 2018թ.-ը:
Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակում համագործակցությունը ՀՀ արդարադատության համակարգի, այդ թվում՝ ՀՀ դատախազության հետ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.
Բաբայանը ողջունել է մոնիտորինգային խմբի աշխատանքը՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության հնարավորությունը: Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկի խոսքով, «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի արդարադատության ոլորտում բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու համար: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել երկամյա ծրագրի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ամփոփել համատեղ քննարկման միջոցով:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
17:43 11-02-2016
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը հանդիպել է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի խմբի ղեկավարի հետ
Այս բաժնից
505 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
526 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում