1386 դիտում
20:21 29-09-2015
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի հանդիպումը ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի, ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի, ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրի ղեկավար Տիգրան Կարապետյանի և ծրագրի համակարգող Կամիլ Գենգլոֆֆի հետ:
Հանդիպմանը քննարկվել են դատախազների ուսուցման նոր հնարավորությունների ներդրմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals) էլեկտրոնային համակարգի միջոցով՝ էլեկտրոնային կամ հեռավար սկզբունքով կազմակերպվող դասընթացների կազմակերպման հնարավորությունները: ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովն առաջարկել է Եվրոպական մի քանի պետությունների մասնակցությամբ համատեղ դասընթացներ կազմակերպել, ինչը հնարավորություն կտա ներդնել եվրոպական չափանիշներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պետության օրենսդրության և քրեադատավարական համակարգերի առանձնահատկություններն ու ընդհանրությունները:
ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այդ ձևաչափով համագործակցության հնարավորությունը` կարևորելով մարդու իրավունքների և դրա հետ կապված դատախազական գործունեությանն առնչվող գործնական և արդյունավետ ծրագրերի իրականացումը:
Նշենք, որ Մ. Լոբովի ընդհանուր ղեկավարությամբ է իրականացվելու խոշտանգումների և այլ դեպքերի կանխարգելմանը նպաստելուն ուղղված նոր ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության ակադեմիան: ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի վեբկայքի շնորհանդեսի ծրագիրը նույնպես իրականացվում է Մ. Լոբովի ընդհանուր ղեկավարության գործող ծրագրի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
1010 դիտում
19:43 13-04-2015
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
1572 դիտում
17:30 10-02-2016
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում` Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետների հետ
1649 դիտում
18:52 23-02-2016
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
Այս բաժնից
1702 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1546 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան