Պոլ Պոգբա. «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել «Բարսելոնային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում առաջին խաղի արդյունքը (1:0):
«Մենք պետք է օգտագործեինք մեր գոլային պահերը: «Բարսելոնան» շատ պահ չունեցավ, միգուցե, միայն մեկը, երբ Դավիդ դե Խեան մեզ փրկեց, բայց դրանից հետո վտանգավոր պահեր չեն եղել:
Մենք հավատում ենք, որ կարող ենք նրանց հաղթել: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, և Չեմպիոնների լիգայում խաղում ենք այնքանով, որքանով՝ նրանք:
Իհարկե, մենք կարող ենք առաջ անցնել», ասել է Պոգբան: