211652_close_icon
views-count1149 դիտում article-date 20:57 07-04-2015

Հանձնարարվել է գույքագրել և կարճ ժամկետում մաքրել անձրևատար համակարգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում ընթացքի մեջ են ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի աշխատանքին՝ քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և «Երևան ջուր» ընկերության հետ կարճ ժամկետում կազմակերպել անձրևատար, մասնավորապես վերջին տեղումների ժամանակ ջրակուտակումներ առաջացած հասցեների համակարգերի մաքրման աշխատանքները: «Նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով երկու վարչական շրջաններում ունեցանք ջրակուտակումներ: Հարկ է, որ մեր համաքաղաքացիները տեղեկանան, որ երկու դեպքում էլ հարակից տարածքների սեփականատերերի մեղքով է առաջացել խնդիրը: Շենգավիթում «Նաիրիտ» գործարանի պատճառով, որը հեղեղատարի մեջ պատ է շարել ու փակել է այն, նաև արգելել է համապատասխան ծառայություններին մուտք գործել տարածք և կարգավորել խնդիրը՝ պատճառաբանելով, որ տվյալ տարածքը անվտանգության գոտի է: Իսկ Նուբարաշենի խճուղում հարակից հողերի սեփականատերերի մեղքով է ստեղծվել նման իրավիճակ, քանի որ նրանք հեղեղատար հանդիսացող ձորակում հողի մեծ զանգված են կուտակել, ինչն իր հերթին խցանման պատճառ է դարձել: Օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ և պատասխանատվության ենթարկեք մեղավորներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/30/47967/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երբ Երևանում եղանակը փոթորկվում է՝ դառնալով անձրևային, ճանապարհը դառնում է [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/30/47982/]անանցանելի[/url] կամ դժվարանցանելի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր