1652 դիտում
12:57 20-02-2016
ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել
Եվրամիության ղեկավարությունը պայմանավորվել է Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ, որ վերջինս կմնա ԵՄ գոտում: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել միաձայն: Այդ մասին առաջինը իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, այնուհետև՝ Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան՝ անվանելով այն արժանի փոխզիջում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն էլ հայտնել է, որ Բրյուսելի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՄ-ում իր երկրի կարգավիճակի վերաբերյալ և այսօր գործարքի պայմանները կներկայացվեն:
Հիշեցնենք, որ Քեմերոնը ԵՄ-ից բարեփոխումներ էր պահանջում և սպառնում էր դուրս բերել Մեծ Բրիտանիան ԵՄ գոտուց հանրաքվեի միջոցով, եթե իր առաջադրած պայմանները չկատարվեն:
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
16:59 27-06-2014
Արցախի և ՀՀ ՏՄՊՊՀ-ների միջև համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
1233 դիտում
11:52 18-10-2016
Եմենի հակամարտող կողմերի միջև հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել
Այս բաժնից
811 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1285 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
823 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել