211652_close_icon
views-count22199 դիտում article-date 23:01 19-02-2016

Արտակարգ իրավիճակ Դալմայի այգիներում. հրշեջների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում կրակը «Դալմա Գարդեն Մոլ» չհասավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 19-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայում` Դալմայի այգիներում, եղեգնուտ է վառվում և կա վտանգ, որ այն կտարածվի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները կարճ ժամանակում մեկուսացրել, իսկ հետո` մարել են կրակը: Այրվել է մոտ 800 քմ եղեգնուտ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր