Բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:
Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները:
Համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել հետևյալ բուհերին.
[b]Հայբուսակ համալսարանին՝[/b] բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով "Ստոմատոլոգիա", "Բուժական գործ", "Դեղագիտություն" մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների համար /սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման պահանջների մասերով/:
[b]Հայկական բժշկական ինստիտուտին՝[/b] բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար / կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով/:
[b]Ավանդական բժշկության համալսարանին՝[/b] բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
[b]
Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ [/b]բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով "Ստոմատոլոգիա", "Բուժական գործ" մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
[b]Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝[/b] բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով "Ստոմատոլոգիա" մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
[b]
Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ)[/b] բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` "Ստոմատոլոգիա" մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար/ զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պահանջի մասով/:
Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան ժամկետներ: