211652_close_icon

3 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ոստիկանությունից ազատում», 2 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժեր

views-count1618 դիտում article-date 15:27 21-04-2025
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երեք ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երկու ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:

Նմանատիպ նյութեր