1850 դիտում
18:37 20-02-2016
Կարգապահական տույժեր՝ բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ
Օրեր առաջ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները:
Համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել հետևյալ բուհերին.
Հայբուսակ համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ», «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների համար /սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման պահանջների մասերով/:
Հայկական բժշկական ինստիտուտին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար / կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով/:
Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:
Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ) բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար/ զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պահանջի մասով/:
Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան ժամկետներ:
Նմանատիպ նյութեր
1259 դիտում
19:17 18-02-2016
Բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել
1560 դիտում
10:16 10-02-2015
Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կկիրառվեն. Ժողովուրդ
1235 դիտում
12:49 09-11-2015
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարգապահական տույժեր կկիրառի որոշ կրթական հաստատությունների նկատմամբ
Այս բաժնից
1459 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
589 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
862 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել