ԱՄՆ-ի նախագահը վերջին 80 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Կուբա
Սպիտակ Տունը նախապատրաստում է նախագահ Բարաք Օբամայի այցը Կուբա: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն իրազեկ աղբյուրներին:
Տեղեկությունը ավելի ուշ հաստատել է նաև Սպիտակ Տունը, հայտնել է Bloomberg-ըէ հղում անելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը:
Եթե ուղևորությունը կայանա, ապա դա կլինի ամերիկյան նախագահի՝ վերջին 80 տարիների ընթացքում առաջին այցը Կուբա:
ABC-ի փոխանցմամբ՝ Օբամայի այցի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել հենց այսօր: Իսկ այցը ծրագրված է մարտի 21-22-ին: Վերջին նախագահը, ով այցելել է Կուբա իր պաշտոնավարման ժամանակ, եղել է Քալվին Քուլիջը՝ 1928 թվականին: