40036 դիտում
22:16 17-02-2016
Ավտովթար Երևանում. «Քյաբաբիկ» ներկայացած երիտասարդը, ով փորձում էր համարանիշները «թռցնել», ՃՈ աշխատակիցներին տեսնելով` դարձավ «ծեծած քյուֆթա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Նոր Արեշ 50 փողոցի թիվ 100 հասցեի դիմաց բախվել են Նոր Արեշ 33 փողոցի 5-րդ տան բնակիչ, 42-ամյա Լենդրուշ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 35 PՏ 827 համարանիշի և Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 28-ամյա Գագիկ Հովասափյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DM 885 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Գ. Հովասափյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Օpel-ի վարորդը Լ. Խաչատրյանը չի եղել, ալ մեկ ուրիշ անձ, ինչը ճշտվում է:
Մինչ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցներն ու քննիչը քննչական փորձարարություն էին կատարում` մի երիտասարդ, ով ներկայացավ, որ ինքը «Քյաբաբիկն» է, փորձում էր Օpel-ի համարանիշները հանել, սակայն տեսնելով ՃՈ աշխատակիցներին` առյուծ կտրած «Քյաբաբիկը» դարձավ «ծեծած քյուֆթա». ու խոնարհ հարսի նման կամ ինչպես նշվում է Սասնա էպոսում` «բոզ նապաստակի» նման ճողոպրեց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+