211652_close_icon
views-count38052 դիտում article-date 08:34 29-09-2017

Ավտովթար Արարատի մարզում. 30-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. նրա հայրը փորձում էր մեքենան «թռցնել» դեպքի վայրից. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշեն-Այնթապ ավտոճանապարհին Երևան քաղաքի Նուբարաշեն Բ-4 թաղամասի 4-րդ տան բնակիչ 30-ամյա Գարիկ Էյլազյանը իր վարած Opel մակնիշի 32 SL 209 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Էյլազյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանած ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչները երկար ժամանակ փնտրում էին վթարված մեքենան, սակայն որոշ ժամանակ անց այն նկատեցին քարշակի վրա ու պարզվեց, որ վարորդի հայրը որոշել է մեքենան տուն տանել և հեռացնել դեպքի վայրից: Պարզվեց նաև, որ ավտովթարը տեղի է ունեցել Արարատի մարզում՝ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի 3 կմ հատվածում: Այնուհետև դեպքի վայր ժամանեցին ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է Մասիսի ոստիկանություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր