Ալավերդի քաղաքում նույնպես նշեցին Մայրության և գեղեցկության տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 7-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոնական տրամադրություն էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 8-ի նախօրեին քաղաքապետարանը մշակույթի տան հետ միասին Մայրության և գեղեցկության տոնին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպել:
Միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, դպրոցի և մանկապարտեզների աշխատակիցներ, զինվորների մայրեր, այլ քաղաքացիներ:
Հնչեցին բարեմաղթանքներ և գեղեցիկ ելույթներով հանդես եկան մշակույթի տան և քաղաքում գործող երգի ու պարի խմբեր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի