Իսպանիա. «Ռեալը» Ռոնալդուի հիանալի խաղի շնորհիվ հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»:
Խաղի հաշիվը արդեն 3-րդ րոպեին գեղեցիկ և շեշտակի հարվածով բացեց «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, 7 րոպե անց հյուրերը Վարանի սխալի պատճառով հավասարեցրին հաշիվը: Մինչև առաջին խաղակեսի ավարտը «Ռեալը» 2 գոլ խփեց:
2-րդ խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին և խաղն այդպես էլ ավարտվեց` 4:2: Հատուկ պետք է ընդգծել է Կրիշտիանու Ռոնալդուին, որը հիանալի հանդիպում անցկացրեց և դուբլի հեղինակ դառնալով` 20 գոլով առաջնության լավագույն ռմբարկուներից ցուցակում հասավ Լուիս Սուարեսին,
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 53 միավոր և շրջանցելով «Ատլետիկոյին» բարձրացավ 2-դր հորիզոնական: «Բարսելոնան» ունի 54 միավոր, սակայն 2 հանդիպում պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
[/b]«Ռեալ» - «Ատլետիկ»՝ 4:2
Կրիշտիանու Ռոնալդու, 3, 87, Խամես Ռոդրիգես, 37, Տոնի Կրոս, 45 – Խավյեր Էրասո, 10, Գորկա Էլուստոնդո, 90