211652_close_icon
views-count5315 դիտում article-date 21:05 30-12-2015

Իսպանիա. «Ռեալը» Ռոնալդուի ֆանտաստիկ գոլի շնորհիվ հաղթեց «Սոսյեդադին». տեսանյութ

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»: Հաղթանակը այնքան էլ հեշտ չտրվեց մադրիդցիներին: Առաջին խաղակեսում ունենալով հսկայական առավելություն, «Ռեալը» միայն մեկ անգամ կարողացավ գրավել մրցակցի դարպասը՝ 11 մ. հարվածը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, որը մինչ այդ ևս մեկ 11մ. հարված չկարողացավ իրացնել: 2-րդ խաղակեսի սկզբում «Ռեալ Սոսյեդադը» հավասարեցրեց հաշիվը ու դրանից հետո երկար ժամանակ դաշտում հավասար խաղ էր ընթանում, երբ 67-րդ րոպեին Ռոնալդուն անկյունայինից կատարված փոխանցումից հետո հրաշալի գոլի հեղինակ դարձավ: 86-րդ րոպեին Վասկեսը ամրապնդեց հաշիվը և խաղն ավարտվեց 3:1: Այս հաղթանակից հետո «Ռեալը» 36 միավորով դարձավ Պրիմերայի առաջատար, սակայն 1 միավոր պակաս ունեցող «Բարսելոնան» երկու հանդիպում քիչ է անցկացրել: [b]Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր[/b] «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3:1 Կրիշտիանու Ռոնալդու, 42, 11մ, 67, Լուկաս Վասկես, 86 - Բրումա, 49
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր