Իսպանիա. «Ռեալը» Ռոնալդուի դուբլի շնորհիվ ծանր հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Խիխոնի «Սպորտինգի» նկատմամբ:
Մադրիդցիները Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ առջևում էին 2:0 հաշվով, սակայն «Սպորտինգը» ոչ միայն կրճատեց հաշիվը, այլ նաև խաղի վերջում կարող էր սենսացիայի հեղինակ դառնալ, սակայն չիրացրեց 11 մետրանոց հարվածը` 2:1:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 33 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» ունի 26 միավոր և մեկ խաղ պակաս:
[b]Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
[/b]
«Ռեալ» - «Սպորտինգ»՝ 2:1
Կրիշտիանու Ռոնալդու, 5, 18 (11մ) – Կարլոս Կարմոնա, 35