211652_close_icon
views-count2533 դիտում article-date 22:26 13-02-2016

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Մանուկյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ: Ձեր անունն ու գործունեությունն անմիջականորեն կապված են նորօրյա Հայաստանի պատմության հետ: Դուք կանգնած եք դրա ակունքներում` լինելով Ղարաբաղյան շարժման առաջնորդներից եւ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ղեկավարներից մեկը, որպես պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ մեծ ներդրում ունենալով թե՛ պետականության հիմքերն ստեղծելու, թե՛ այդ հիմքերն ամրապնդելու գործում: Անկախ զբաղեցրած պաշտոններից` Դուք արժանապատվորեն եք ծառայել հայրենիքին` այսօր էլ ակտիվ գործունեություն ծավալելով ի շահ Հայաստանի: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր